«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ հինգշաբթի կայացած գիտական լսմանը զեկուցումով հանդես եկավ ԿՏ բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Լևոն Դավթյանը։
Նա ներկայացրեց, թե ՈՒՁՀ և ԿՏ հսկողությամբ ինչ միջամտություններ են իրականացվում, օրինակ՝ բլոկադաները, դրենավորումները և բիոպսիաները։ Զեկուցողը մանրամասն խոսեց յուրաքանչյուր տեսակի միջամտության առավելությունների և թերությունների մասին, ներկայացրեց հնարավոր բարդությունները և ռիսկի գործոնները։
ԿՏ բաժանմունքի ղեկավարը ներկայացրեց 2022 թ․ - ից մինչև այսօր մեր հիվանդանոցում իր կողմից կատարված շուրջ 750 միջամտության մասին վիճակագրական տվյալներ, ինչպես նաև առանձնացրեց որոշ հետաքրքիր կլինիկական դեպքեր։
Լևոն Դավթյանը նշեց, որ միջամտությունների ժամանակ բարդություններն անխուսափելի են, սակայն, համեմատելով մեր և համաշխարհային վիճակագրական տվյալները․ արձանագրեց, որ մեր տվյալները բոլորովին չեն զիջում համաշխարհային տվյալներին։
«Կլինիկական շատ դեպքերում կարելի է խուսափել վիրահատություններից՝ նախապատվությունը տալով մինիմալ ինվազիվ մեթոդներին՝ ճառագայթային մեթոդների հսկողության տակ իրականացվող միջամտություններին»,-ասաց նա:
.png)